12:47 9 ապրիլի, 2014Հոլիվուդյան 32-ամյա դերասանուհի եւ մոդել Ջեսիկա Ալբան հայտնվելու է Elle China-ի մայիսյան համարում: Աստղը, ում մասնակցությամբ այս տարի միանգամից մի քանի ֆիլմ է թողարկվելու, հիմա էլ որոշել է նվաճել Ասիան:
Խոշոր գանգուրներ, կարմիր շրթներկ, բարձր կրունկներ եւ վճռական հայացք. այսպես է Ջեսիկան ներկայանալու ամսագրի էջերին:



Նշենք, որ Ալբան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ Ռոբերտ Ռոդրիգեսի «Մեղքերի քաղաքը 2. Կին, հանուն որի արժե սպանել» ժապավենում, ինչպես նաեւ «Ինչպես սիրով զբաղվել անգլիական ձեւով» ռոմանտիկ կոմեդիայում. այստեղ Ալբան հանդես է եկել Փիրս Բրոսնանի եւ Սալմա Հայեկի հետ: