Սկանդալային հայտնի ռուսական դերասանը փորձել է ինքնասպանություն գործել

15:29   9 ապրիլի, 2014

Սկանդալային հայտնի ռուսական դերասան Ալեքսեյ Պանինը փորձել է ինքնասպանություն գործել: 36-ամյա Պանինը հանգստացնող հաբեր է խմել, սակայն բժիշկները փրկել են նրան: Ըստ «Дни» կայքի, դերասանի արարքի պատճառն այն է, որ կինը որոշել է հեռանալ նրանից:

«Ես մի քիչ չափն անցա հանգստացնող դեղերի հարցում, ինչի հետեւանքով վատ զգացի: Ստիպված էի «շտապ օգնություն» կանչել, եւ բժիշկներն ինձ մաքրեցին, լվացին, կարգի բերեցին»,- նշել է Ալեքսեյ Պանինը: Դերասանն ընդգծել է, որ հիմա ապրելու է հանուն մոր եւ դստեր:

Սակայն ինչպես է ապրելու առանց սիրելի կնոջ՝ Լյուդմիլայի, հանրահայտ արտիստը չի պատկերացնում:

«Ինձանից հեռացել է սիրելի կինս, առանց որի ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ պատկերացնում իմ գոյությունը: Ես տուփերով «Ֆենազեպամ» եմ խմել: Շատ վատ էի, չեմ ասի, թե հիմա էլ լավ եմ»,- դերասանի խոսքերն է մեջբերում НТВ-ն:

Դերասանը հայտարարել է, որ ոչ մի դեպքում կնոջն ապահարզամ չի տա. «Լյուսյան միշտ իմ կինն է լինելու: Եթե իմ կինը չլինի, ուրեմն իմ այրին կլինի: Դագաղում ես ամուսնական մատանիով եմ լինելու: Ես մինչեւ ամուսնալուծության չեմ հասցնի: Ինձ կանգնեցնում են դուստրս եւ մայրս: Այդ պատասխանատվություն է: Ես դուստր ունեմ, մայր ունեմ եւ, իհարկե, խելագար չեմ, որպեսզի մեկ վայրկյանում ամեն ինչ ջնջեմ: Եթե ինձ վրա նման պատասխանատվություն չլիներ, ես Ղազախստանում շտապ օգնություն չէի զանգահարի»:



© NEWS.am STYLE