Ինչպես խնամել չոր մազերը

19:08   11 ապրիլի, 2014

Երկարատեւ ձմռանից հետո մազերը երբեմն անառողջ տեսք են ունենում, եւ գարնան գալու հետ շատ կանայք մտածում են, թե ինչպես մազերին վերադարձնեն առողջ փայլը, փափկությունն ու հարթությունը։

Դրա համար առաջին հերթին պետք է կրճատել մազերը լվանալու հաճախականությունը՝ այն հասցնելով շաբաթական 2-ից 3 անգամի՝ կախված մազերի տեսակից։ Հաճախ լվանալը կարող է նպաստել գլխամաշկի եւ մազերի չորացմանը։ Ամեն անգամ պետք է լավ լվանալ մազերը։

Մազերը պահպանեք անբարենպաստ գործոններից, որոնք կարող են զգալիորեն վնասել մազերը։ Ցուրտ եղանակին անպայման գլխարկ հագեք, որպեսզի կարողանաք խուսափել քամու, ցրտի եւ սառնամանիքի ազդեցությունից։ Իսկ տարվա տաք եղանակին մի մոռացեք մազերը պաշտպանել արեւից։

Շաբաթական գոնե մեկ անգամ խոնավեցնող դիմակ օգտագործեք, որը պատրաստված կլինի բնական յուղերի հիմքից։ Դրա համար կարելի է մի քանի յուղ խառնել (ժոժոբայի, ավոկադոյի եւ ձիթապտղի), քսել մազերին, որից հետո փաթաթել դրանք։ Այդպիսի դիմակը կարելի է մի քանի ժամ պահել, իսկ լավագույն արդյունքի համար՝ մեկ գիշեր։

Եթե նկատել եք, որ մազերը փշրվում են, առանց ափսոսելու կտրեք վնասված ծայրերը։ Պետք չէ խնայել ավելորդ սանտիմետրերը, լավ կլինի խնդրից ազատվեք հիմա, քան թույլ տաք, որպեսզի մազերը շարունակեն փչանալ։

Մազերի համար նախատեսված այնպիսի կոսմետիկ միջոցներ մի օգտագործեք, որոնց բաղադրության մեջ սպիրտ կա։ Կախված խնդրից՝ փորձեք այնպիսի կոսմետիկ միջոցներ ընտրել, որոնք նախատեսված են չոր, վնասված եւ փշրվող մազերի համար։ Այդպիսի միջոցները կարող են վերականգնել մազերի վնասված կառուցվածքն ու նրանց փայլ հաղորդել։

Հրաժարվեք տաք ցնցուղից եւ մազերը չորացրեք ոչ շատ տաք օդով։ Անպայման ջերմակայուն միջոցներ օգտագործեք, որպեսզի մազերը պաշտպանեք բարձր ջերմաստիճանի ու չորության վատ ազդեցությունից։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE