Արամ MP3-ը նկարահանվել է Ցեղասպանությանը նվիրված հոլովակում

16:35   10 ապրիլի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսին նախանշված «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն ապրիլի 6-ին հոլանդական Ալմելո քաղաքում հանդիպել է հայ համայնքի հետ: Երգիչը հանդիպմանը եկել է Save Kessab գրառումով շապիկով: Այնուհետեւ համայնքի ներկայացուցիչներն Արամին առաջարկել են մասնակցել Ցեղասպանությանը նվիրված հոլովակի նկարահանումներին: Երգիչը սիրով ընդունել է առաջարկը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արամ MP3-ը նկարահանվել էր Ֆարել Ուիլյամսի Happy երգի հոլովակում:



© NEWS.am STYLE