Միլա Կունիսը չի ամուսնանա Էշթոն Քաթչերի հետ, եթե վերջինը չվաճառի իր ամուրիական առանձնատունը

18:50   11 ապրիլի, 2014

Աստղային զույգ Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը շուտով ծնող են դառնալու: Սիրահարներն առայժմ չեն գրանցել իրենց հարաբերությունները, բացի այդ, 30-ամյա Միլան կհամաձայնի ամուսնանալ միայն այն դեպքում, եթե Էշթոնը վաճառի Հոլիվուդյան բլուրներում գտնվող իր առանձնատունը: Բանն այն է, որ աղջիկը կարծում է, թե 10.8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն ամուրիների հանգստավայր է, որն ընդհանրապես հարմար չէ ապագա երեխայի համար:

«Մինչեւ Քաթչերը հարմար բնակարան չգտնի, որտեղ հնարավոր կլինի դաստիարակել երեխային, հարսանիք չի լինելու»,- ըստ որոշ աղբյուրների՝ հայտարարել է Միլա Կունիսը:

Քաթչերի շքեղ առանձնատունն իր մեջ ներառում է կինոթատրոն, մարզասրահ, մեծ լողավազան եւ շարժական ապակե պատ:

Աղբյուրը՝ entertainmentwise.com



© NEWS.am STYLE