Ի գիտություն կանանց. ինչպես արձակուրդից մեկ ամիս առաջ ազատվել ցելյուլիտից

20:07   14 ապրիլի, 2014

Այդ սարսափելի բառը՝ ցելյուլիտ: Աղջիկնե՛ր, խուճապի մի մատնվեք: Դրանից կարելի է ազատվել: Եթե դուք ծույլ եք, ապա առաջին հերթին ձեզ շատ փող է հարկավոր: Իսկ եթե ծույլ չեք եւ «ժամանակ չունեմ» արտահայտությունը ձեզ համար չէ, ապա խնայեք ձեր միջոցները. ցելյուլիտի դեմ արդյունավետ պայքարի համար, առաջին հերթին, անհրաժեշտ է ճիշտ սնվել ու մարզվել:

Իհարկե, կոսմետիկ միջոցներն ու գործողություններն այս հարցում նույնպես կարեւոր են: Եվ այսպես, մեկ ամսվա ընթացքում ցելյուլիտից ազատվելու ծրագիր:

Ցելյուլիտը ենթամաշկային ճարպային շերտի կառուցվածքային փոփոխություն է, որը մաշկի արտաքին տեսքին նարնջի կեղեւի տեսք է հաղորդում: Ցելյուլիտ հիմնականում լինում է փորի, հետույքի եւ ոտքերի հատվածում:

Ցելյուլիտի առաջացման պատճառները կարող են տարբեր լինել.

- հորմոնալ անհավասարակշռություն (էնդոկրին հիվանդություններ, վահանաձեւ գեղձի հիվանդություն եւ այլն);

- նյութափոխանակության առանձնահատկություն;

- սպիտակուցային փոխանակության խանգարում օրգանիզմում;

- սխալ սննդակարգ, սթրես, անքնություն, խրոնիկ հոգնածություն;

- շրջակա միջավայր;

- վնասակար սովորույթներ (ծխել եւ խմել):

Ցելյուլիտի դեմ պայքարի ծրագիրը պետք է հետեւյալ կետերից բաղկացած լինի.

Օրգանիզմի դետոքս

Ցելյուլիտը տեսողականորեն նվազեցնելու համար անհրաժեշտ է սկսել օրգանիզմը մաքրել: Դիետոլոգների կողմից բազմաթիվ դետոքս-դիետաներ կան, որոնք նպաստում են օրգանիզմից խարաններն ու տոքսինները հեռացնելուն: Այս սննդակարգի հիմքում մեծ քանակությամբ ջուր խմելն է (նվազագույնը 2 լիտր), թարմ մրգեր ու բանջարեղեն օգտագործելը: Բացի այդ, ձեզ կարող են օգնել տարբեր թեյերն ու բուսական ըմպելիքները:

Լուսանկարում. մրգային բուսական թեյ Caudalie, բուսական թուրմ Thalgo Ocean draine Thalgo-ից, Comforting Tea օրգանական թեյ Aveda-ից, Yogi Skin Detox թեյ, Lov is Good Tea թեյ Lov Organic-ից:

Սպորտ

Սպորտը ցելյուլիտի դեմ պայքարում կարեւոր դեր ունի: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարգավորում է արյան շրջանառությունն ու թթվածնի հոսքը դեպի հյուսվածքներ: Կարելի է ցանկացած մարզաձեւ ընտրել, բայց առավել օգտակար են վազքը, հեծանվավազքը, լողը, ինչպես նաեւ մարզասրահ այցելելը: Կանոնավորությունը պարտադիր է: Մեկ ամսվա ընթացքում զգալի արդյունքների հասնելու համար, անհրաժեշտ է շաբաթական 4-5 անգամ մեկ ժամ տեւողությամբ մարզվել:

Մարմնի տնային խնամք

Բացի սննդակարգից ու մարզվելուց, մաշկի վիճակը բարելավելու համար կարեւոր են նաեւ կոսմետիկ գործողությունները: Ամենապարզը, որ կարելի է տնային պայմաններում անել, չոր մաշկի ինքնամերսումն է, այնուհետեւ՝ կոնտրաստային ցնցուղը: Այս պարզ միջոցները կարգավորում են արյան շրջանառությունն ու օրգանիզմ մաքրող գործընթացներ սկսում:

Բացի այդ, ավելորդ չի լինի տնային փաթաթումներ անել: Այսպիսի գործողությունները մեկ ամսվա համար են: Նրանք կարգավորում են արյան միկրոշրջանառությունը, ինչն էլ նպաստում է ճարպերի քայքայմանը, թունավոր նյութերի հեռացմանն ու առաձգականության վերականգնմանը: Գործածման եղանակը բարդ չէ: Թերապեւտիկ ցեխը քսեք մարմնի խնդրահարույց հատվածներին, մեծ արդյունք ստանալու համար փաթաթեք այդ հատվածները պոլիէթիլենով եւ պահեք 20 րոպե, հետո լվացեք եւ խոնավեցնող կրեմ քսեք:

Լուսանկարում. հակացելյուլիտային դիմակ ծովային ջրիմուռով GUAM-ից, ցեխային ջերմադիմակ խնդրահարույց հատվածների համար Floresan-ից, Sauna&Spa մարմնի ջերմադիմակ Natura Siberica-ից, մարմնի համար ցեխային երիտասարդացնող դիմակ Planeta Organica-ից, ջրահեռացման արդյունքով համեմունքներով ջերմադիմակ՝ Novosvit-ից:

Սրահներում կատարվող հակացելյուլիտային գործողություններ

Գեղեցկության սրահները ցելյուլիտից ազատվելու համար բազմաթիվ միջոցներ են առաջարկում: Սակայն լավ կլինի սկսել լիմֆոդրենաժային մերսումից: Այն օգնում է մաքրել օրգանիզմն ու կարգավորել ավշային հանգույցները: Իսկ այդ, իր հերթին, բարձրացնում է հակացելյուլիտային հետագա գործողությունների արդյունավետությունը:

Բացի այդ, գեղեցկության սրահների ծառայությունների ցանկում կան նաեւ հակացելյուլիտային մի շարք ծրագրեր:

Ձեռքով հակացելյուլիտային մերսում

Հակացելյուլիտային ամենաարդյունավետ մերսումներից է համարվում ձեռքերով մերսումը: Գործողության արդյունքում ճարպային հյուսվածքների քանակը նվազում է, այսպիսի մերսումն ազդրերի ու հետույքի մկաններն ավելի առաձգական է դարձնում: Հակացելյուլիտային մերսումը կարելի է համատեղել այլ գործողությունների հետ, օրինակ՝ տալասաթերապիայի:

Տալասաթերապիա

Ըստ էության, սա նույն փաթաթումն է, միայն մասնագիտացված միջոցների օգտագործմամբ, որոնք առանձնանում են ակտիվ նյութերի ավելի բարձր կոնցենտրացիայով: Ամենաարդյունավետ փաթաթումը ծովային ջրիմուռների հիմքովն է: Այն նպաստում է օրգանիզմի մաքրմանն ու նվազեցնում ցելյուլիտի առաջացումը:

LPG

Այս գործողության ընթացքում խնդրահարույց հատվածները մերսվում են հատուկ սարքի միջոցով, առանձնահատուկ կոստյումի միջամտությամբ, որոնք անհրաժեշտ է առանձին ձեռք բերել: Գործողության ընթացքում մաշկի հյուսվածքներում սկսվում է կոլագեն արտադրվել, բարելավվում են մաշկը ու ենթամաշկի ճարպային հյուսվածքները: Արդյունքում, մաշկի որակը զգալիորեն բարելավվում է: Մարմինը հարթ է դառնում, առաձգական եւ ավելի ձգված:

Ճնշման թերապիա

Այս գործողության ընթացքում հաճախորդը հատուկ կոստյում է հագնում, որը սարքի օգնությամբ օդով է լցվում: Մեկ գործողության ընթացքում ճնշումը մի քանի անգամ երբեմն թուլանում է, երբեմն՝ ուժեղանում: Երբ ճնշումը թուլանում է, անոթների լայնացում է տեղի ունենում, արագանում է արյան շրջանառությունը մաշկի, ենթամաշկի հյուսվածքների եւ մկանների մեջ: Արդյունքում ակտիվանում է անոթային եւ ավշային համակարգի աշխատանքը, ցելյուլիտի հավանականությունը նվազում է եւ մաշկն ավելի հարթ ու առաձգական է դառնում:

Աղբյուրը՝ hochu.ua



© NEWS.am STYLE