Կայացավ Լիլուի «Մի րոպե հետո» տեսահոլովակի շնորհանդեսը (ֆոտո)

11:01   14 ապրիլի, 2014

Dalma Garden Mall-ում ապրիլի 13-ին կայացավ երգչուհի Լիլուի նոր տեսահոլովակի շնորհանդեսը: «Մի րոպե հետո»  ռիթմիկ, պարային երգի հեղինակը Նիկ Եգիբյանն է, տեսահոլովակի ռեժիսիորը՝ Արամայիս Հայրապետյանը:

«Երգը պատրաստ լինելուն պես հասկացա, որ պետք է նկարահանվի տեսահոլովակ: Եվ Նիկի հետ միասին սկսեցինք քննարկել: Երկար մտորումներից հետո որոշեցինք այս ձեւաչոփով ներկայանալ, որի մասին հայտնեցինք Արամայիսին: Ուզում էի, որ այս տեսահոլովակը տարբերվեր մյուս տեսահոլովակներից: Ավելի ուրախ, ավելի անմիջական, քան երեխաներն են, դժվար թե սրանից ավելի լավ տարբերակներ մտածվեր: Անչափ դժվար աշխատանք է եղել: Մեկ ամիս նախապատրաստական աշխատանքներ են տարվել, բայց փառք Աստծո հասանք արդյունքի»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Լիլուն՝ ավելացնելով. «Ասեմ, որ Նիկի հետ առաջին անգամը չէ, որ աշխատում եմ: Իմ  նախորդ երկու տեսահոլովակները նա  է նկարել: Արամայիս Հայրապետյանի հետ եղել են փոքրիկ համագործակցություններ, իսկ սա առաջին մեծ աշխատանքն էր: Անչափ շնորհակալ եմ նրանց՝ այսպիսի մեծ պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Շնորհակալ եմ նաեւ Վիկա Մարտիրոսյանին՝ փոքրիկների պարը բեմադրելու համար, շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք եղել են մեր կողքին»:

Ինչպես գիտենք, ապրիլի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնեց գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական եւ ժողովրդական «Ծաղկազարդ» տոնը: Հարցին՝ արդյո՞ք միտումնավոր է ընտրել հենց այդ օրը, երգչուհին պատասխանեց. «Չեմ կենտրոնացել օրվա վրա: Պատահական օրը որոշվեց, եւ քանի որ պրեմիերան համընկավ տոնի հետ ավելի էինք ուրախացել: Կրկնակի տոն ստացվեց»:

«Մի րոպե հետո» եւ բարձր տրամադրությունը ապահոված էր: Dalma Garden Mall-ում երգչուհուն շնորհավորելու էին եկել ընկերները՝ Դիանա Շատվերյանը, Օլգա Այվազյանը, Մհերը, Լիանան եւ շատ ու շատ ուրիշները, հարազատներն ու երկրպագուները: Ներկաները դրական էմոցաներով շնորհավորական մաղթանքներ էին հղում երգչուհոին:
Իսկ երգչուհին իր շնորհակալությունը հայտնեց՝ կատարելով ինչպես նոր, այնպես էլ հիթ դարձած  երգերը:

Երգչուհու համար այդ օրը հատկանշական էր, քանի որ սա իր տեսահոլովակի առաջին մեծ  շնորհանդեսն էր:

«Ձայնասկավառակներիս շնորհանդեսներ արել եմ, սակայն երբեք տեսահոլովակի շնորհանդես նման կերպ դեռ չէի արել: Ուզում էի տոն կազմակերպել բոլոր փոքրիկների համար (ժպտում է): Անչափ զգացված  եմ, որ այսօրը իմ կողքին էին իմ ընկերները, երկրպագուները: Հուզիչ էր շատ: Շնորհակալ եմ բոլորից եւ բոլոր փոքրիկնորի ծնողներին, որ մեզ  հետ միասին տանջվել են: Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես որ ծրագրել էինք», հավելեց երգչուհին:

Նշենք, որ ժամեր անց համացանցում եւ հեռուստաեթերում դուք նույնպես կարող եք դիտել «Մի րոպե հետո» տեսահոլովակը:

 

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE