Վալերիան ընդդեմ Վոլոչկովայի. երգչուհին մտադիր է դատի տալ պարուհուն

13:45   14 ապրիլի, 2014

Ռուսաստանում հերթական աստղային պատերազմն է սկսվում: Վալերիան որոշել է պատասխանել պարուհի Անաստասիա Վոլոչկովային, ով երգչուհուն մեղադրել էր քաղաքական պոռնկության մեջ:

«Ներեցեք, բայց, իմ կարծիքով, այդ մարդկային պոռնկություն է: Ես այդ չեմ ընդունում: Ու երբ նման մարդիկ սկսում են հայտարարել, ասենք՝ «ռուսաստանցիներ, եկեք չգնանք Ուկրաինա», ես տարակուսում եմ: Ինչպե՞ս կարելի է բաժանել ստեղծագործող մարդկանց, ովքեր միշտ միասին են եղել: Ուկրաինան միշտ հյուրընկալ է եղել Ռուսաստանից արտիստների հանդեպ: Իսկ հիմա այսպիսի խոսքեր լսել Վալերիայից եւ Իոսիֆ Պրիգոժինից… Չէ՞ որ այդ նրա անձնական կարծիքը չէ, այլ նրա ամուսնու եւ պրոդյուսերի: Ես պարզապես վրդովված եմ: Երբ պետք էր, նա գալիս ու մասնակցում էր բոլոր համերգներին, դրամ էր վաստակում…»,- Կիեւում ասել էր Վոլոչկովան:

Վալերիայի պաշտոնական էջում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ արտիստուհին պատրաստվում է պարուհուն դատի տալ:

Երգչուհին Twitter-ում իր փաստաբան Սերգեյ Ժորինի մի քանի հաղորդում է մեջբերել. «Վալերիան մտադիր է հերյուրանքի եւ վիրավորանքի համար հայց ներկայացնել Վոլոչկովայի դեմ: 5 րոպե առաջ համապատասխան հանձնարարություն ստացա: Ինչ-որ մեկն Ուկրաինայում Վալերիայի՝ գոյություն չունեցող արտահայտություններ է հնարում եւ անմիջապես քննադատում դրանք: Եվ մեր աստղերն ուրախությամբ սկսում են թունավորել: Ամենից առաջ հարկավոր է որոշել, թե բառացիորեն ինչ է ասել Վոլոչկովան»:



© NEWS.am STYLE