«Մորմոնի գիրքը» մյուզիքլը չորս «Օլիվիե»-ի է արժանացել

14:28   14 ապրիլի, 2014

Մեծ Բրիտանիայում կայացել է Լոուրենս Օլիվիեի Olivier Awards մրցանակաբաշխությունը:

Մրցանակը 1976 թվականից հանձնում է Լոնդոնի Թատերական համայնքը եւ Մեծ Բրիտանիայում թատերարվեստի բնագավառում պատկառելի ձեռքբերում է համարվում:

Կրոնական-երգիծական «Մորմոնի գիրքը» մյուզիքլը Լոուրենս Օլիվիեի անվան մրցանակաբաշխության չորս անվանակարգում էր առաջադրված:

South Park մուլտսերիալի հեղինակների ստեղծած մյուզիքն արժանացել է Olivier Awards մրցանակաբաշխության «Լավագույն նոր մյուզիքլ», «Լավագույն խորեոգրաֆիա», «Մյուզիքլում լավագույն գլխավոր դեր» եւ «Մյուզիքլում լավագույն երկրորդական դեր» (Սթիվեն Էշֆիլդ) մրցանակների:

Լյուսի Քիրքվուդի «Կիմերիկա» պիեսը, որը նախկինում Susan Smith Blackburn մրցանակի էր արժանացել, դարձել է Լոուրենս Օլիվիեի մրցանակաբաշխության առաջատար եւ հաղթել հինգ անվանակարգերում, ներառյալ՝ լավագույն նոր պիես եւ լավագույն ռեժիսոր (Լյուսի Թյորներ) անվանակարգերում:

«Մորմոնի գիրքը», որը գրված է «Հարավային զբոսայգի» մուլտսերիալի հեղինակներ Թրեեմ Փարքերի եւ Մեթ Սթոունի կողմից, Լոնդոնի բեմ է տեղափոխվել 2011 թվականին, Բրոդվեյում հաղթական մեկնարկից հետո: Բրոդվեյի տարբերակը ինը «Թոնի» մրցանակ է ստացել, ինչպես նաեւ 2012 թվականին՝ «Գրեմմի»:

Կիրակի Օլիվիեի մրցանակաբաշխության ժամանակ կայացել է նաեւ ABBA խմբի հիմնադիրներ Բեննի Անդերսոնի եւ Բեռն Ուլվեուսի մեծարումը, ովքեր բեմում հանդես են եկել «Mamma Mia» մյուզիքլի թատերախմբի հետ: Մյուզիքլի լոնդոնյան բեմադրությունն արդեն 15-ամյա պատմություն ունի:

Աղբյուրը՝ Guardian



© NEWS.am STYLE