Ալլա Պուգաչովան հոբելյանը նշելու է սեփական բաղնիքում եւ սեփական ռեստորանում

14:46   14 ապրիլի, 2014

Ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշելու է 65-ամյա հոբելյանը: Երգչուհու ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը, նրան արքայական նվեր է մատուցել. ընդամենը երկու ամսվա ընթացքում Գրյազ գյուղի իրենց դղյակի դիմաց հյուրանոց է կառուցել, որտեղ շքեղ ռեստորան կա, լողավազան եւ ռուսական բաղնիք: Հենց այնտեղ էլ մինչեւ լույս նշելու են Պրիմադոննայի հոբելյանը, քանի որ հյուրերը գիշերելու տեղ ունեն:

Թամադան Նիկոլայ Բասկովն է լինելու, իսկ գլխավոր երգչուհին՝ Պուգաչովան ինքը: Նա ներկայացնելու է իր նոր՝ «Нас бьют, мы - летаем!» երգը: Իսկ ահա հանդիսատեսի լայն շրջանակին Պրիմադոննան կներկայանա ամռանը. նա վերադառնում է «Նոր ալիք»:

Աղբյուրը՝ Vesti



© NEWS.am STYLE