«Compass»-ի տղաները պատրաստվում են գերել «Sweetie baby»-ների սրտերը (Ֆոտո, վիդեո)

16:33   23 նոյեմբերի, 2012

Նոյեմբերի 26-ին Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը մեկնում է Ամստերդամ՝ մասնակցելու դեկտեմբերի 1-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Ամստերդամում կսկսվեն ծավալուն աշխատանքներ, կնկարահանվեն տեսաբացիկներ եւ այլն։ «Այս տարի շեշտը դրվելու է նաեւ դոկումենտալ կադրերի վրա։ Դա փոփոխություն է, նախորդ տարիներին չի եղել։ Այսինքն՝ երեխաների ամեն մի շարժումը նկարահանվելու է եւ ցուցադրվի ելույթի ժամանակ»,- ասաց նա։ Այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» կարգախոսն է «Կոտրիր սառույցը» եւ ամբողջ մրցույթը կանցնի այդ համատեքսոտւմ։ Գոհար Գասպարյանը կարեւորեց նաեւ նոյեմբերի 30-ին կայանալիք գլխավոր փորձ-համերգը՝ նշելով, որ պետք է լավ ելույթ ունենան, որպեսզի գերեն բոլոր «Sweetie baby»-ների սրտերը։

«Մանկական Եվրատեսիլ-2012-ում» Sweetie baby երգով Հայաստանը ներկայացնող «Compass band» խմբի չորս տղաները Ամստերդամ են մեկնում բարձր տրամադրությամբ եւ բոլոր աղջիկների սրտերը գրավելու նպատակով։

«Compass band» խմբի տղաները՝  Դավիթ Պարոնիկյան (13 տարեկան), Արշավիր Գրիգորյան (13 տարեկան), Արամ Ծատուրյան (13 տարեկան) եւ Աբրահամ Ազնաուրյան (13 տարեկան) պատմեցին, որ վաղը՝ նոյեմբերի 24-ին, լրանում է նրանց խմբի ձեւավորման մեկ տարին։  Իսկ խումբը ձեւավորվել է այսպես, Չեխովի դպրոցի չորս համադասարանցի տղաները միավորվել են եւ դպրոցական երեկույթներից մեկի ժամանակ հանդես եկել երգով։ Այնուհետեւ որոշել են խմբի անվանումը՝ «Compass», իսկ տղաները խորհրդանշում են չորս բեւեռները՝ հյուսիս, հարավ,արեւելք, արեւմուտք։ Նրանք ներկայացրին իրեց՝ նշելով նախասիրությունները։ Հիմանակոնւմ, խմբի անդամների նախասիրությունները նման էին, առաջին հորիզոնականում երաժշտություն լսել եւ նվագելն էր, սպորտով զբաղվելը եւ այլն։

Խմբի անդամները տեղեկացրին, որ բեմում հանդես են գալու «Բիթլզի» ոճով եւ դրանով ցանկանում են ցույց տալ, թե որքան են սիրում «Բիթլզ»։ «Միշտ լսում ենք «Բիթլզ»,  չենք կրկնօրինակում, փորձում են նմանվել»,- ասացին խմբի անդամները։  «Բիթլզից» բացի երեխաների կուռքը նաեւ Փինկ Ֆլոյդն է, Լեդ Զեփելին։ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած մասնակիցներից նրանք հավանում են Սիրուշոյին, Ինգա եւ Անուշ Արշակյաններին, «Դորիանս» խմբին, որը այդպես էլ  չմասնակցեց «Եվրատեսիլին»։

Երեխաները իրենց գլխավոր մրցակցին համարում եմ Իսրայելի, Ռուսաստանի, Հոլանդիայի ներկայացուցիչներին։ Մրցույթից հետո նրանք մտադիր են շարունակել իրենց երաժշտական կյանքը, աշխատել, հանդես գալ համերգներով։

Ի դեպ, արդեն պատրաստ է նաեւ «Compass band»  խմբի Sweetie baby երգի տեսահոլովակը, որը նկարահանել է Հրանտ Մովսիսյանը։

 

Ֆոտո Արսեն Սարգսյան/NEWS.am STYLE



© NEWS.am STYLE