Ինչպես գարեջրի օգնությամբ մազերին փայլ եւ ուժ հաղորդել

20:09   18 ապրիլի, 2014

«Մարդկանց կործանում է ոչ թե գարեջուրը, այլ ջուրը»: Մոտավորապես այսպես են հնչում հրաշալի ֆիլմերից մեկի երգի տողերը: Գարեջուրը ոչ միայն ֆուտբոլ դիտելու ժամանակ է կարեւոր բաղադրիչ: Շատերն են լսել մազերի համար գարեջրի օգտակարության մասին: Այս խմիչքի մեջ առկա օգտակար նյութերը կարող են մազերին ուժ ու փայլ հաղորդել, ինչպես նաեւ ամրացնել դրանք:

Պարզապես խանութի բալզամը պետք է բնական գարեջրով փոխարինել: Դրանով մազերը կանոնավոր ցողելու դեպքում վարսերը սկսում են փայլել, այն նաեւ խթանում է մազերի աճն ու բարելավում գլխամաշկի վիճակը:

Կեֆիրա-գարեջրային դիմակ

Հավասար չափաբաժիններով խառնել կեֆիրն ու գարեջուրը, ստացված զանգվածը քսել մազերին: Թողնել 20-30 րոպե, հետո լվանալ տաք ջրով: Այս դիմակը հիանալի միջոց է մազերն ամրացնելու ու խոնավեցնելու համար:

Սոխա-գարեջրային դիմակ

Մեկ բաժակ գարեջուրը խառնել կես սոխից քամված հյութի հետ: Խառնուրդը քսել մաքուր խոնավ մազերին՝ տարածելով ամբողջ երկարությամբ: 20 րոպե անց լվանալ մազերը եւ ցողել բուժիչ բույսերի թուրմով: Բաց գույնի մազերի համար հարմար է երիցուկի, իսկ մուգ մազերի համար՝ եղինջի թուրմը:

Ձվով եւ գարեջրով դիմակ

Մեկ ձվի դեղնուցը հարել 100 մլ գարեջրի հետ: Ստացված փրփուրը քսել գլխամաշկին, այնուհետեւ սանրի օգնությամբ տարածել մազերի ամբողջ երկայնքով: 20-30 րոպե անց մազերը լվանալ: Այս դիմակի կանոնավոր օգտագործումն ամրացնում է վարսեը, լավացնում որակն ու խթանում աճը:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE