Նիհարացնող յոգա. դաս երկրորդ

10:06   19 ապրիլի, 2014

Ինչպես մեզ տեղեկացնում է Վիքիպեդիան, յոգան հնդկական մշակույթի հասկացություն է, որը լայն իմաստով նշանակում է ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր ավանդական կանոնների միասնություն, որը մշակվել է հինդուիզմի եւ բուդդիզմի տարբեր ուղղություններում՝ ուղղված օրգանիզմի հոգեբանական եւ ֆիզիոլոգիական գործառույթների կառավարմանը՝ նպատակ ունենալով հասնել անհատի հոգեւոր եւ հոգեբանական բարձրագույն վիճակի:

Ավելի նեղ իմաստով յոգան հինդուիզմի փիլիսոփայության 6 դպրոցներից մեկն է (դարշան): Յոգայի հիմնական ուղղություններն են ռաջա-յոգան, կարմա-յոգան, ջնանա-յոգան, բհակտի-յոգան եւ հաթհա-յոգան:

NEWS.am STYLE-ն ու Հայաստանի յոգայի ֆեդերացիան ներկայացնում են վիդեոդասերի շարք, որոնք ընդհանուր առմամբ ուղղված են քաշի նվազեցման խնդրին: Դասը վարում է յոգայի վարպետ Սվետլանա Ավագյանը:



© NEWS.am STYLE