Ճապոնացիները ոսկուց տոնածառ են սարքել

18:26   23 նոյեմբերի, 2012

Մաքուր ոսկուց ամանորյա ճոխ տոնածառ է պատրաստել ոսկերչական բացառիկ իրերի Ginza Tanaka ճապոնական խանութը. այն արժե մոտ 4,2 մլն դոլար, բարձրությունը 2,4 մետր է, հիմքի տրամագիծը՝ 1,2 մետր, իսկ դրա պատրաստման համար ծախսվել է 40 կգ մաքուր ոսկի։

Հետաքրքիր է, որ տոնածառի գլխավոր առանձնահատկությունն ու արժեքը բոլորովին էլ ոսկին չէ, այլ՝ զարդերը. ճապոնական ոսկյա տոնածառը զարդարում են Disney ընկերության անիմացիաների ձեռագործ փորարգրված դիմանկարները՝ լրացված թերթային ոսկու ժապավեններով։

Գլխավոր ոսկյա տոնածառից բացի ընկերությունն առաջարկում է նաեւ ավելի էժանագին ու փոքր տոնածառեր։ Մուլտհերոսների 20 պատկերով զարդարված 25-սանտիմետրանոց ոսկե տոնածառն արժե 243 հազար դոլար։

Դեռեւս հայտնի չէ, արդո՞ք ինչ-որ մեկը գնել է մեծ տոնածառը, բայց փորքր ծառերը գտել են իրենց գնորդին։

Հիշեցնենք, որ Ginza Tanaka – ն իր սոսկե տոնածառի շնորհիվ մեծ ճանաչում է ստացել դեռեւս անցյալ տարի։ Առաջին տոնածառը զգալիորեն համեստ էր՝ ընդամենը 1,92 մետր բարձրությամբ եւ 2 մլն դոլար արժեքով։



© NEWS.am STYLE