Ճանաչված երգիչ Իոսիֆ Կոբզոնը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի Պետդումայի ամենահարուստ «աստղային» պատգամավորը:
Եկամուտների չափով երկրորդ տեղում բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուեւն է, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժորես Ալֆերովը:
Հայտարարագրի համաձայն, Կոբզոնի կարողությունը 2013 թվականին 10 միլիոնով նվազել է եւ կազմել 44.793 մլն ռուբլի (շուրջ 1 մլն 300 հազար դոլար): Նիկոլայ Վալուեւը 2013 թվականին հայտարարագրել է 20.559 միլիոն ռուբլի, իսկ Ալֆերովը՝ 16.6 մլն:
Աղբյուրը՝ Segodnya