Այսօր՝ ապրիլի 18-ին, երգչուհի Ջուսի նշանադրության օրն է: Այս մասին երգչուհին ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում:
Ջուսի ընտրյալը Ռիչարդ Եղիազարյանն է, ով բնակվում է Ֆրանսիայում:
Խոսելով նշանադրությունից առաջ իր զգացումների մասին՝ երգչուհին ասաց. «Շատ խառն եմ, պատրաստվում եմ»:
Ի դեպ, Ջուսը խոստացավ մեզ տրամադրել նշանադրության լուսանկարները, այնպես որ՝ հետեւեք մեր կայքի թարմացումներին: