Արամ MP3-ի Not Alone երգը երկու միլիոնից ավելի դիտում ունի

11:02   18 ապրիլի, 2014

Արամ MP3-ի «Եվրատեսիլում» ներկայացվելիք Not Alone երգը Youtube-ում այս պահի դրությամբ երկու միլիոնից ավելի դիտում ունի: «Եվրատեսիլը» կսկսվի մայիսի 6-ին Կոպենհագենում, Արամը հանդես կգա նույն օրը՝ առաջին կիսաեզրափակիչում, առաջին համարի ներքո:

Երգի բառերի հեղինակը Vitamin ակումբից Արամի գործընկեր եւ ընկեր Գարիկ Պապոյանն է, երաժշտությունը գրել է Արամը, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, իսկ հոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:

Երգը կարելի է դիտել նաեւ սոցիալական ցանցերում Արամ MP3-ի պաշտոնական էջերում.

Facebook.com Official

Twitter.com. Official Page

Instagram.com. Official Page




© NEWS.am STYLE