Աշխարհի լավագույն ժամագործը կին է

11:12   24 նոյեմբերի, 2012

Ժնեւում տեղի ունեցավ լավագույն ժամերի Grand Prix d'Horlogerie de Geneve ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը։ 

«Բիզնես ոճը» հաղորդում է, որ Aiguille d'Or («Ոսկե սլաք») բարձրագույն պարգեւը ստացավ Mikrgirder от TAG Heuer ժամը։ Այն մրցանակի արժանացավ ժամի մեխանիզմում նորարար փոփոխությունների համար. ժամի բալանսի եւ մազիկային զսպանակի փոխարեն օգտագործվել է երեք միկրոբալանսավորիչ։

MB&F - ի Legacy Machine 1 ժամը մրցանակ ստացավ միանգամից երկու անվանակարգում. տղամարդու լավագույն ժամ եւ հանդիսատեսի հավանության մրցանակ։ Ժամի ոճը խառն է. դասականն ու սթիմփանկը։ Այն հասանելի է երկու տարբերակով. սպիտակ եւ վարդագույն ոսկուց։ Կոմպլեկտի մեջ կա նաեւ կոկորդիլոսի կաշվից գոտիկը։

Կանացի լավագույն ժամ է ճանաչվել Première Tourbillon Volant от Chanel –ը, իսկ լավագույն ոսկերչական՝ Tourbillon Full Set от Chopard-ը։

Ամենաբարդ ժամացույցի համար մրցանակ է ստացել Greubel Forsey- ը իր Invention Piece 2-ը։

Լավագույն սպորտային ժամ է ճանաչվել Habring2 Doppel 2.0. –ը։

Եվ վերջապես, տարվա լավագույն ժամագործ է ճանաչվել Քերոլ Ֆորեսթյե Քասապին Cartier – ի տնից։ Նա միակ կինն է ժամագործության արդյունաբերության մեջ եւ ստացել է Տուրբիյոնների թագուհի մականունը։



© NEWS.am STYLE