Արտասովոր հյուրանոցներ. լյուքս դասի մենաստան (ֆոտո)

20:49   24 նոյեմբերի, 2012

Monastero Santa Rosa հին մենաստանը վաղուց արդեն լյուքս դասի հյուրանոց է, որի նախկին համեստությունից ոչինչ չի մնացել։ Այժմ այն կանաչի մեջ կորած ճոխ հյուրանոց է Իտալիայում։

Այն ունի Վեզուվի հրաբուխին նայող 20 հրաշալի խուց։ Հյուրանոցի ղեկավարությունն ինչ-որ տեղ պահպանել է մենաստանի մթնոլորտը. բարձր պատերը հյուրանոցը կտրում են շրջակա աշխարհից, ներսում պահպանված են կամարներով միջանցքներն ու կամարակապ առաստաղները։ Սակայն հարմարավետության հարցում՝ ոչ մի փոխզիջում հին սպարտայական պայմաններին. մենաստանը համապատասխանում է հինգաստղանի հյուրանոցի բոլոր կանոններին։

Monastero Santa Rosa –ում կարելի է օգտվել SPA-կոմետիկայից, որը պատրաստված է 17-րդ դարի դոմինիկյան վանականների բաղադրատոմսով։ Իսկ ռեստորան գնալու համար մենաստանի սահմաներից դուրս գալու կարիք չկա. Monastero Santa Rosa – ն իրենն ունի, մասնագիտացած է իտալական խոհանոցի եւ ծավամթերքի վրա։


Լուսանկարը՝ Бизнес-стиль կայքից



© NEWS.am STYLE