Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Kardashian Kollection-ից զգեստով կազմվածքն է ցուցադրել: 33-ամյա Քիմը գնացել է իր տատիկի՝ Մերի Ջո Շենոնի մոտ ճաշելու:
Քիմը սեփական հավաքածուից զգեստ է ընտրել: Այն լավագույնս գովազդելու համար որոշել է ցուցադրել, թե որքան գեղեցիկ է հենց իր հագին, քանի որ ընդգծում է կազմվածքի բոլոր բարեմասնությունները: Ի դեպ, զգեստը 110 դոլար արժե:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քիմ Քարդաշյանը կարծում է, թե որքան մեծ է իր հետույքը, այնքան ինքը սեքսուալ է: Քիմը 30 հազար դոլար է ծախսել՝ հետույքը մեծացնելու համար:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի, X17Online-ի