«Նոր ալիք» մրցույթում Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը

19:35   19 ապրիլի, 2014

«Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի Սոնա Ռուբենյանը: Այս մասին հայտնել է անձամբ երգչուհին՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Չեմ հավատում, անցա: Յուրմալա, գալիս եմ»:

Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլը տեղի է ունեցել ապրիլի 18-ին՝ Մոսկվայում, ուր որոշվել են եզրափակիչ փուլի մասնակիցները:

Նշենք, որ «Նոր ալիք 2014»-ը տեղի կունենա հուլիսի 22-27-ը՝ Յուրմալայում:



© NEWS.am STYLE