Սթիվեն Վեբսթերի ոսկերչական նոր հավաքածուն (ֆոտո)

21:35   24 նոյեմբերի, 2012

Նոր տարվա մոտենալուն զուգընթաց ոսկերչական շատ տներ ակտիվանում են։ Այդպես էլ բրիտանական դիզայներ Սթիվեն Վեբսթերը (Stephen Webster) ներկայացրեց իր նոր հավաքածուն, որը ստեղծելու համար նրան ոգեշնչել են Հոնգկոնգը, Մոսկվան եւ Նյու Յորքը։

Հավաքածուն կոչվում է Stephen Webster Couture Voyage։ Մի քանի երկրին նվիրված լինելով, նրանում տարբեր ուղղվածություն է առանձնանում։ Մասնավորապես, Հոնգկոնգին նվիրվածում առանց դժվարության նկատվում են վիշապի վառ թեւերը, Նյույորքյան երկնաքերները երեում են ադամանդե վզնոցներում ու ականջօղերում, իսկ ռուսական մոտիվներում զգացվում են պատուհաններին առաջացող նրբագույն սառցե զարդերը։



© NEWS.am STYLE