Առավոտյան ինտելեկտուալ թեսթ. պարզիր, թե որքան խելացի ես

10:08   22 ապրիլի, 2014

Բարի առավոտ, Երեւան: Աշխատանքային շաբաթվա երեքշաբթին սկսում ենք ձեր ուղեղի զտումով: Դատելով չարակամ մեկնաբանություններից՝ առաջին ինտելեկտուալ թեսթը մեծ հաջողություն ունեցավ: Իսկ հումորը գնահատողներն անմիջապես հասկացան ինչն ինչոց է: Եվ այսպես, ինչպես միշտ դուք եկել եք աշխատանքի եւ լավ տեսք ունեք, չնայած երեւանյան երթեւեկության մեջ նյարդեր եք քայքայել։ Ահա ձեզ թեսթ, որը կօգնի արագ վերականգնել ուժերը։ Պետք է արագ պատասխանել, առանց մտածելու եւ անտեղի ժամանակ վատնելու։

1. Քանի՞ ծննդյան օր ունի միջին վիճակագրական տղամարդը:

2. Ի՞նչը կարող է իջնել եւ բարձրանալ, միաժամանակ տեղից չշարժվել:

3. Տուն, որը 4 պատ ունի: Յուրաքանչյուր պատ հարավի կողմն է: Պատուհաններից մեկի մոտ արջ է շրջում: Ի՞նչ գույն ունի նա:

4. Սենյակի պատուհանափեղկերը դեպի ներս են բացվում: Հատակին կոտրված ապակու կտորներ են: Այնտեղ նաեւ ջուր է լցված: Դուք հատակի վրա գտել եք մահացած Սլոպպիին: Ո՞վ է Սլոպպին եւ ինչի՞ց է մահացել:

5. Երկու տղա տամա են խաղում: Նրանցից յուրաքանչյուրը 5 խաղակես է խաղացել եւ յուրաքանչյուրը նույն քանակով հաղթել: Ինչպե՞ս կարող է այդպես լինել:

6. 30-ը բաժանեք 1/2-ի, ավելացնեք 10: Որքա՞ն ստացվեց:

7. Եթե դուք երեք խնձորից վերցնեք երկուսը, ձեզ ինչքա՞ն կմնա:

8. Մովսեսը քանի՞ կենդանի վերցրեց իր տապանի մեջ:

9. Եթե դուք միայն մեկ լուցկի ունեք եւ մտել եք մի սենյակ, որտեղ նավթով լամպ կա, մոմ եւ փայտի վառարան, առաջինը ո՞րը պետք է վառել:

10. Ֆերմերը 17 ոչխար ուներ: Բոլորը, բացի 9-ից, մահացան: Որքա՞ն ոչխար մնաց ֆերմերին:

11. Հայր ու որդի վթարի են ենթարկվել: Հայրը մահացել է, տղան հիվանդանոցում է հայտնվել: Վիրաբույժը մտնում է հիվանդասենյակ ու ասում է. «Սա իմ որդին է»: Կարո՞ղ է, արդյոք, այդպես պատահել:

Պատասխաններ

1. Մեկ:

2. Ջերմություն:

3. Սպիտակ արջ:

4. Սլոպպին ակվարիումի ձուկն է: Պատուհանափեղկն ակվարիումը հատակին է գցել:

5. Նրանք տարբեր հակառակորդների հետ են խաղացել:

6. 70:

7. Երկու խնձոր:

8. Նոյն է բոլոր կենդանիներից մեկ զույգ վերցրել, ոչ թե Մովսեսը:

9. Լուցկին:

10. 9:

11. Այո, եթե վիրաբույժը կին է: 

Աղբյուրը՝ test.neolove.ru



© NEWS.am STYLE