The Beatles – ի առաջին ձայնագրությունը կվաճառվի աճուրդում

13:36   24 նոյեմբերի, 2012

The Beatles խմբի առաջին դեմո-չափերիզը նոյեմբերի 27-ին կվաճառվի Լոնդոնի «Ֆեյմ բյուրո» աճուրդում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Այն հետաքրքիր պատմություն ունի։ Հեռավոր 1962-ին, երբ The Beatles-ը դեռեւս ճանաչված չէր աշխարհում, տղաները ձայնագրել են իրենց առաջին չափերիզը, որում տեղ են գտել տաս քավերները։ Այդ չափերիզով երգիչները գնացել են պրոդյուսերի մոտ, ով նրանց մատչելի կերպով բացատրել է, որ խումբը «շոու բիզնեսում ապագա չունի»։ Ամիս էլ չէր անցել այդ հայտարարությունից, որ խումբը պայմանագիր կնքեց EMI –ի հետ, որն իրեն համաշխարհային ճանչում բերեց։

Կոլեկցիոները, ով վաճառքի է հանում չափերիզը, ծրագրում է դրա դիմաց ստանալ 46 հազար դոլարից ոչ պակաս։

Հիշեցնենք, որ ձայնագրությունը բացառիկ է, այն երբեք չի հրատարակվել պաշտոնապես, քանի որ դրանում մասնակցել էր նաեւ խմբի նախկին հարվածային Փիթ Բեսթը, ում հետագայում փոխարինեց Ռինգո Սթարը։



© NEWS.am STYLE