12:44 23 ապրիլի, 2014Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մայիսի 24-ին Փարիզում ամուսնանալու է Քանիե Ուեսթի հետ: Զույգը հարսանիքի համար շուրջ 25 մլն դոլար է ծախսելու: Նախապես ծրագրվում էր, որ Քարդաշյանի հարսնաքույրը լինելու է Բեյոնսեն, իսկ Քանիեի խաչեղբայրը՝ երգչուհու ամուսին Jay Z-ն: Սակայն աստղային ընտանիքն ընդհանրապես հրաժարվել է ներկա գտնվել հարսանիքին:

Ըստ The Sun-ի, Քիմի եւ Քանիեի լավագույն ընկերները հարսանիքին չեն մասնակցելու, քանի որ ամբողջ արարողությունը նկարահանվելու է Keeping Up With The Kardashians ռեալիթի-շոուի համար: Գաղափարը Քիմինն է: Քանիե Ուեսթի սիրելին արհամարհել է այն փաստը, որ իր հարսանիքի աստղային հյուրերը կարող են հրաժարվել դրանից, քանի որ նկարահանումները կդիտվեն որպես ներխուժում նրանց անձնական կյանք:

Ամեն դեպքում, Jay Z-ն չի նեղանում լավագույն ընկերոջից՝ Քանիեից, ով ցանկանում է բավարարել հարսնացուի բոլոր պահանջները: Ռեփերը հայտարարել է, որ չնայած չեն մասնակցելու հարսանիքին, սակայն հավուր պատշաճի կշնորհավորեն ապագա ամուսիններին: Jay Z-ն պատրաստվում է 145 հազար դոլար վճարել նորապսակների մեղրամսի զբոսանավը վարձելու համար: Նա նաեւ իր վրա է վերցնելու հարսանիքից առաջ տղաների հավաքի բոլոր ծախսերը, որը կազմակերպվելու է Նյու Յորքի «40/40» ակումբում: