Թեսթ. հնարամտության ստուգում

10:07   26 ապրիլի, 2014

Բարի առավոտ, երկիր։ Առավոտյան թեսթ ենք առաջարկում, որը կօգնի հասկանալ, թե որքան մտերիմ եք ըմբռնողության հետ։ Սա հնարամտությունը ստուգող թեսթ է։

Ա. Խանութ է եկել խուլ ու համր մեկը, որպեսզի ատամի խոզանակ գնի։ Շարժումներով նա ատամները լվանալու գործողություն է ցուցադրում։ Վաճառողը հնարամիտ է եւ հասկանում է, թե գնորդին ինչ է հարկավոր։ Հաջորդ հաճախորդը եկել էր ակնոց գնելու։

Հարց. Ինչպե՞ս նա կարող է վաճառողին բացատրել, թե իրեն ինչ է հարկավոր։

Բ. Լեհաստանի եւ Գերմանիայի սահմանին ինքնաթիռ է վթարվել։ Այն չեզոք տարածքում է ընկել։

Հարց. Ո՞ր երկրում պետք է հուղարկավորել ողջ մնացածներին։

Գ. Երկու հայր ու երկու որդի անկուշտ որսորդներ են եղել։ Որսի ընթացքում նրանք մեկական կաքավ են խփել։ Ընդամենը երեք կաքավ է խփվել։

Հարց. Ինչպե՞ս կարող էր այդպես լինել։

Պատասխաններ

Ա. Կույր մարդը պարզապես պետք է ասի. «Ես ուզում եմ ակնոց ձեռք բերել»։

Բ. Ողջ մնացածներին չեն թաղում։

Գ. Երկու հայր եւ երկու որդի. նրանք որդի, հայր ու պապիկ են։

Աղբյուրը՝ testio.ru



© NEWS.am STYLE