Ինչպես տնային պայմաններում ամրացնել թարթիչները

18:07   27 ապրիլի, 2014

Երկար խիտ թարթիչները յուրաքանչյուր աղջկա երազանքն են, քանի որ դրանք հայացքն ավելի արտահայտիչ են դարձնում։ Հոնքերն ու թարթիչները պետք է խնամված լինեն, որպեսզի ընդգծեն աչքերի գեղեցկությունը, այլ ոչ թե փչացնեն տպավորությունը։

Իհարկե թերությունների դեմ կարելի է պայքարել ճիշտ ընտրված կոսմետիկ միջոցներով եւ սրահներում թանկարժեք գործողություններով, սակայն նման արդյունք կարելի է ստանալ տնային խնամքի միջոցով:

Թարթիչներն ամրացնող դիմակ

Հավասար չափաբաժիններով խառնել դեղձի, ձիթապտղի եւ գերչակի յուղերը, ավելացնել մի քանի կաթիլ А եւ Е վիտամիններ։ Ստացված դիմակը ցուցամատով զգուշորեն քսել թարթիչներին եւ կոպերը մերսել թարթիչների աճման ուղղությամբ։ Շարժումները պետք է թեթեւ ու նուրբ լինեն։

Մերսումից հետո սեւաներկի մաքուր վրձինը թրջել յուղերի եւ վիտամինների խառնուրդով եւ թարթիչներին քսել այնպես, կարծես ներկում եք դրանք։ Դիմակը թարթիչներին թողնել 30-40 րոպե, այնուհետեւ լվանալ եւ կոպերի ու աչքերի համար նախատեսված կրեմ քսել։

Այս գործողությունը պետք է կրկնել 1-2 օրը մեկ անգամ։ Վիտամիններով ու յուղերով դիմակը կանխում է թարթիչների թափվելն ու նպաստում դրանք ամրացնելուց եւ աճին։

Դիմակ թարթիչների թափվելու դեմ

2 ճ/գ չիչխանի յուղը խառնել 2 ճ/գ կռատուկի յուղի եւ 1 ճ/գ մանր կտրատած թարմ մասուրի հետ եւ լավ խառնել։ Դիմակը դնել մութ վայրում եւ թողնել 8-10 օր։ Ստացված խառնուրդը քսել մաքուր թարթիչներին, թողնել 40-50 րոպե, այնուհետեւ լվանալ։

Այս գործողությունը պետք է կրկնել ամեն օր, մի քանի շաբաթ։

Նյութը՝ liza.ua կայքի



© NEWS.am STYLE