Ինչպես չոր մազերի համար ստեպղինի շամպուն պատրաստել

19:08   28 ապրիլի, 2014

Չոր, անկենդան մազերն անհրապույր տեսք ունեն եւ կարող են փչացնել ձեր կերպարը: Ստեպղինի հյութ պարունակող շամպունը հենց չոր մազերի համար է:  Այս միջոցը վարսերը խոնավեցնում է եւ սնուցում: Ահա թե ինչու գեղեցկության տնային միջոցների բաղադրատոմսում պետք է լինի միջոց, որը կարող է անմիջապես մազերին գեղեցկություն ու առողջ փայլ հաղորդել: Եվ դրա համար լավագույն միջոցը ստեպղինով խոնավեցնող շամպունն է:

Անհրաժեշտ բաղադրիչները

1 ձվի դեղնուց;

20 գրամ ձիթայուղ;

20 գրամ կիտրոնի հյութ;

3 ճ/գ թարմ քամած ստեպղինի հյութ;

1թ/գ շամպուն:

Փոքր տարայի մեջ խառնել ձիթայուղը, դեղնուցը, ստեպղինի ու կիտրոնի հյութը: Զանգվածը թեթեւակի խառնել, հետո ավելացնել շամպունը: Լավ խառնել:

Ստեպղինի շամպունը քսել մազերին, փրփրացնել, լվանալ տաք ջրով: Մազերը բնական եղանակով չորացնել:

Եթե հնարավոր չէ առանց վարսահարդարիչի, այն թույլ ռեժիմի վրա դնել: Նախքան չորացնելը վարսերին ջերմապաշտպանիչ կամ մազերի համար նախատեսված չլվացվող կրեմ քսել:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE