Արտավազդ Ամիրյանն այսօր ամուսնանում է (ֆոտո)

15:16   25 ապրիլի, 2014

Հաղորդավար Արտավազդ Ամիրյանն այսօր ամուսնանում է։ Այս մասին NEWS.am STYLE-ը տեղեկացավ Արտավազդի քրոջ՝ Անիի ֆեյսբուքյան էջից, ուր երգչուհին տեղադրել էր հարսանիքից մի լուսանկար եւ ստացել բազում շնորհավորանքներ։

 

Մեզ դեռեւս չի հաջողվել մանրամասներ պարզել հարսանիքի վերաբերյալ, սակայն նշենք, որ Արտավազդի ընտրյալը 21-ամյա Մարիամ Ղուկասյանն է։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցում։



© NEWS.am STYLE