Թեսթ. ձեր արդյունավետության գնահատականը

10:04   28 ապրիլի, 2014

Բարի առավոտ, երկիր։ Առավոտյան թեսթ ենք առաջարկում, որը կօգնի հասկանալ, թե որքան մտերիմ եք ըմբռնողության հետ։ Սա հնարամտությունը ստուգող թեսթ է։

1. Օրվա ընթացքում քանի՞ գործ եք հասցնում անել:

Ա. Ավելի քան 15

Բ. 15-ից պակաս

2. Ամսական քանի՞ գիրք եք կարդում:

Ա. 6-ից պակաս

Բ. Ավելի քան 6

3. Դուք վստահաբար կարո՞ղ եք ասել, որ հազվադեպ եք հասցնում անել այն ամենը, ինչ ծրագրել եք այդ օրվա համար:

Ա. Այո

Բ. Ոչ

4. Ձեզ հաճախ չեն բավականացնում ինչ-որ բան անելու շարժառիթները:

Ա. Այո

Բ. Ոչ

5. Հաճախ եք ինչ-որ բան անում ձեր ցանկությանը հակառակ:

Ա. Այո

Բ. Ոչ

6. Դուք երազում եք օրվա ընթացքում 25-րդ կամ 26-րդ ժամի մասին:

Ա. Այո

Բ. Ոչ

7. Անկեղծ կարող եք խոստովանել, որ դժգոհ եք ձեր արդյունավետությունից եւ հասկանում եք, որ կարող եք ավելին:

Ա. Այո

Բ. Ոչ

Արդյունքները

6-7 Ա պատասխան - «Քշված ձի»: Հարկավոր է շատ արագ ինչ-որ բան փոխել ձեր կյանքում: Հետո ավելի վատ է լինելու: Հնարավոր է՝ արդեն պարբերաբար դեպրեսիվ տրամադրություն եք ունենում, նաեւ խրոնիկ հոգնածություն եք զգում: Բայց այդ դեռեւս աղետ չէ եւ վերջը չէ: Ելք կա: Կարեւորն ինքներդ ձեզ անկեղծորեն խոստովանեք, որ խնդիրը գոյություն ունի եւ հարկավոր է լուծել այն:

4-5 Ա պատասխան - «Աշխատավոր»: Ընդհանուր առմամբ՝ նորմալ է: Այնքան վատ չէ, որքան «Քշված ձիու» պարագայում, բայց եւ հրաշալի չէ: Կարող է ավելի լավ լինել: Իրականում դուք ընդամենը մեկ քայլ եք հեռու ավելի բարձր մակարդակից:

2-3 Ա պատասխան. - «Այլ»: Նման մարդկանց մասին ասում են՝ «Նա այս աշխարհից չէ»: Միշտ ինչ-որ բան է հորինում, իրականացնում եւ, գլխավորը, հասնում է իր նպատակին: Նա շարժիչ է: Նման մարդիկ քիչ են եւ ոսկու գին ունեն: Նրանք միջին դասի ավտոմեքենայով են երթեւեկում, ապրում են լավ բնակարաններում եւ սովորաբար փողի հետ կապված խնդիրներ չեն ունենում: Շատերի համար նման կյանքը երազանք է:

0-1 Ա պատասխան. «Հաշվարկային կետ»: Նման մարդկանց մասին ընդհանրապես շշուկով են խոսում: Նրանք ճամփորդում են՝ որքան ցանկանում են, երթեւեկում են լավագույն ավտոմեքենաներով եւ վայելում են այս աշխարհի բոլոր բարիքները: Սովորաբար նրանք ընկերությունների սեփականատերեր կամ ղեկավարներ են, քանի որ գիտեն ժամանակի գինը: Նրանք բոլորի համար օրինակ են:

Աղբյուրը՝ testio.ru



© NEWS.am STYLE