Արամ MP3-ը Comedy Club-ում հյուրընկալվել է Գարիկ Մարտիրոսյանին

17:23   25 ապրիլի, 2014

Մայիսին Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը Comedy Club-ում հյուրընկալվել է Գարիկ Մարտիրոսյանին (դիտել 11:38-ից): Շոուի ընթացքում ներկայացվել է Արամի հոլովակը: Երգիչը նաեւ Գարիկին եւ Պավել Վոլյային պատմել է դրա պատմությունը:

Գարիկ Մարտիրոսյանը բոլորին կոչ է արել քվեարկել Not Alone երգի օգտին, իսկ Արամը մասնակցել է Զուրաբ Մատուայի, Դմիտրի Լուսեկ Սորոկինի եւ Մարինա Կրավեցի մասնակցությամբ տեսարանին (25-րդ րոպե):



© NEWS.am STYLE