Արամ MP3-ի Not Alone երգն Ադրբեջանում iTunes Top 200-ում է

11:01   26 ապրիլի, 2014

«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն օրերս Comedy Club-ում հյուրընկալվել էր Գարիկ Մարտիրոսյանին, իսկ հիմա նրա Not Alone երգը հայտնվել է Ադրբեջանի iTunes Top 200-ում:

Ըստ wiwibloggs.com-ի, Not Alone երգն ադրբեջանական iTunes-ում զբաղեցնում է 175-րդ տեղը:

«Եվրատեսիլ» երգի մրցույթը մեկնարկելու է Կոպենհագենում, մայիսի 6-ին: Արամը ելույթ է ունենալու նույն օրը, առաջին կիսաեզրափակչում, առաջին համարի ներքո:

Արամ MP3-ի երգի հեղինակը նրա ընկերն է՝ Vitamin club-ի անդամ Գարիկ Պապոյանը: Երաժշտությունը գրել է Արամը, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, իսկ հոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:



© NEWS.am STYLE