Դերասանուհի Ջոդի Ֆոսթերն ամուսնացել է իր 44-ամյա ընկերուհու հետ

14:13   26 ապրիլի, 2014

Ամերիկյան դերասանուհի եւ ռեժիսոր, կրկնակի օսկարակիր 51-ամյա Ջոդի Ֆոսթերն ամուսնացել է իր 44-ամյա ընկերուհու՝ լուսանկարիչ Ալեքսանդրա Հեդիսոնի հետ: Ըստ Independent-ի, Ջոդիի եւ Ալեքսանդրայի հարսանիքը, ովքեր միասին են 2013 թվականից, կայացել է անցյալ հանգստյան օրերին: Արարողության անցկացման վայրը չի հաղորդվում:

Նշենք, որ Ֆոսթերը 2013 թվականի հունվարին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը ելույթի ժամանակ հայտարարել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: 20 տարի շարունակ Ջոդի Ֆոսթերը հարաբերություններ է ունեցել պրոդյուսեր Սինդի Բերնարդի հետ:

Դերասանուհին երկու որդի ունի:



© NEWS.am STYLE