Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը երեք հարսանիք են կազմակերպելու

16:16   26 ապրիլի, 2014

Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը երեք հարսանիք են կազմակերպելու: Ըստ RadarOnline.com-ի, ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը որոշել է երեք անգամ ամուսնանալ ռեփերի հետ: Զույգը երկու արարողություն է կազմակերպելու Ֆրանսիայում եւ մեկը՝ Հարավային Կալիֆորնիայում:

Սովորաբար ԱՄՆ իշխանությունները ճանաչում են Ֆրանսիայում գրանցված իրենց քաղաքացիների ամուսնությունը: Բայց արտասահմանյան օրենսդրությանն եւ փաստաթղթերին ծանոթանալը կարող է գիշերային մղձավանջ դառնալ:

«Որպեսզի ամեն ինչ օրենքով լինի, Քիմն ու Քանիեն առաջին հերթին քաղաքացիական արարողություն են կազմակերպելու Հարավային Կալիֆորնիայում»,- ասում է կայքի աղբյուրը:

Նշենք, որ մեկ ամիս առաջ Ուեսթի եւ Քարդաշյանի՝ Փարիզում հարսանիք կազմակերպելու երազանքը գրեթե փշրվում էր ֆրանսիական բյուրոկրատիայի հետեւանքով: Ըստ տեղի օրենքների, զույգերից գոնե մեկն արարողակարգից գոնե 40 օր առաջ պետք է Ֆրանսիայում ապրի: Թեեւ Քանիեն դեռեւս երեք տարի առաջ Ֆրանսիայում բնակարան է գնել, այնուամենայնիվ, այդ անշարժ գույքը հիմնական բնակավայր չէ ռեփերի համար: Այժմ Քիմի եւ Քանիեի ամուսնության վերաբերյալ վերջնական որոշումը Փարիզի քաղաքապետը պետք է կայացնի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարսանեկան գլխավոր արարողությունը տեղի է ունենալու մայիսի 24-ին, Շատո դե Լուվեսիեն ամրոցում:

Հաղորդվում է, որ Քիմը նվազագույնը երեք զգեստ է փոխելու, որոնց թվում են Azzedine Alaia-ի եւ, հնարավոր է, Balmain-ի զգեստները:



© NEWS.am STYLE