Dolce & Gabbana – ի գարուն-ամառ 2013 հավաքածուն (ֆոտո)

23:22   24 նոյեմբերի, 2012

Աշխարհահռչակ դիզայներական Dolce & Gabbana տունը ցուցադրել է հագուստի իր գարուն-ամառ 2013 հավաքածուն։ Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան այս հավաքածուում նույնպես շարունակել են հարազատ Սիցիլիա կղզու թեման՝ զարդարելով նմուշները ֆոլկլորային տպագրությամբ։

Հավաքածուի մեջ գերակշռում են հյուսած կոշիկները, մետաքսե գլխաշորերն ու ժապավենները, մատիտ – շրջազգեստները, սիցիլիական կերամիկայի վրա պատկերվող նկարներով մայկաները, ժանյակը, ոսկեգույն ասեղնագործությունը, փարչան եւ ծաղկային տպագրությունները։

Հավաքածուն հիմնականում շատ կենսուարխ է, կանացի ու վառ։ Այնպես որ, եթե սնահավատ մարդկանց աշխարհի վերջի ակնկալիքները չարդարանան, D&G – ի գարուն-ամառ 2013 – ը խոստանում է շատ գունագեղ հարմարավետ ու գեղեցիկ լինել։


 
Լուսանկարը՝ Dolce & Gabbana կայքից



© NEWS.am STYLE