11:29 28 ապրիլի, 2014Ապրիլի 27-ի վաղ առավոտյան Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը ժամանել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն:

Օդանավակայանում Արամին MP3-ին սպասում էր դանիական DR հեռուստաընկերության նկարահանող խումբը:

Արամին դիմավորելու էին եկել նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր շատ ջերմ ընդունելության արժանացրին մեր պատվիրակին:

Հենց այսօր տեղի կունենա Արամի առաջին փորձը, որից հետո կհանդիպի տեղական եւ միջազգային լրատվամիջոցների հետ:


«Եվրատեսիլ» երգի մրցույթը մեկնարկելու է Կոպենհագենում, մայիսի 6-ին: Արամը ելույթ է ունենալու նույն օրը, առաջին կիսաեզրափակչում, առաջին համարի ներքո: