Շքեղ երեկոյան զգեստներ՝ ավարտական երեկույթի համար

16:10   28 ապրիլի, 2014

Շուտով մայիսն է, ինչը նշանակում է, որ շատ աշակերտների եւ ուսանողների համար ավարտվում է ուսման շրջանը։ Ավարտական երեկոն կարեւոր իրադարձություն է յուրաքանչյուր աղջկա համար, ուստի այդ օրը դուք պետք է շողաք ձեր գեղեցկությամբ եւ հմայքով։

Փառք Աստծո, անցել են 90-ականները, երբ ավարտական երեկոն վերածվում էր իսկական պարահանդեսի՝ ստիպելով աղջիկներին հագնել ուռած զգեստներ՝ թաքցնելով դրա տակ գեղեցիկ կառուցվածքը եւ սահմանափակելով շարժումները։ Ներկայիս նորաձեւությունը բոլորովին այլ՝ կոկտեյլային զգեստներ է առաջարկում ավարտական խնջույքի համար, որոնք ե'ւ նորաձեւ են, ե'ւ գեղեցիկ, ե'ւ հարմարավետ։ NEWS.am STYLE-ն, առաջնորդվելով տարվա նորաձեւ միտումներով, ընտրել եւ ներկայացնում է  երեկոյան զգեստների տարբերակներ՝ ավարտական երեկոյի համար։



© NEWS.am STYLE