00:12 25 նոյեմբերի, 2012Շատ զույգեր ժամանակի ընթացքում բախվում են «սեքսից ձանձրանալու» խնդրին։ Հարաբերությունների նախկին սրությունը կորում է, ինչ-որ նոր բանի ցանկություն է առաջանում, իսկ ինչի՝ անհասկանալի է։ Առանց զուգընկերոջը փոխելու սեքսը բազմազան դարձնելու համար ցանկացած զույգին հասանելի մի քանի միջոց կա։
1. Խոսեք սեքսի մասին։ Զուգընկերոջը պատմեք ամենայն մանրամասնությամբ առաջիկա սեքսի մասին։ Ինչ, ինչպես եւ երբ եք պատրաստվում անել։ Սա հին միջոց է, սակայն շատ գրգռող։ Հետաքրքիր է, որ արդեն գործողության ժամանակ ասվող «չարաճճի» խոսքերը կարող են «մտրակել» զուգընկերոջը եւ գրգռել կանացի գուլպաներից ու կորսետներից ավելի ուժեղ։
2. Բազմազանություն պետք է փնտրել ոչ միայն դիրքերում, այլեւ տարածության մեջ։ Պատուհանագոգեր, սեղաններ, հատակ, աթոռներ... Իսկ եթե այս ամենն արդեն փորձված է, ինչո՞ւ չավելացնել էքստրիմ։ Սեքսով զբաղվեք վերելակի մեջ, այգում, ընկերների տանը, մի խոսքով, շարժեք ձեր երեւակայությունը։
3. Իսկ եթե նախորդ տարբերակը ձեզ համար չափազանց արկածախնդիր է, պարզապես վառեք լույսը կամ սեքսով զբաղվեք մոմի լույսի տակ։ Հավատացեք, զգացողությունները միանգամայն նոր կլինեն։ Իսկ եթե լույսի հետ փորձերը ձեր զույգի համար անցած փուլ է, փորձեք կապել աչքերն ու հանդարտ երաժշտություն միացնել...
4. Փորձեր արեք հակաբեղմնավորիչներով։ Եթե միշտ օգտագործում եք պահպանակներ, անցեք հակաբեղմնավորիչ հաբերի, բայց մի մոռացեք նախապես խորհրդակցել բժշկի հետ։ Այս սխեման հակառակ ձեւով էլ է գործում, չէ՞ որ, իզուր չեն պահպանակներ արտադրողները ստեղծել այդ ռեզինե արտադրանքի հսկայական տեսականի։
Եվ վերջապես, հիշեք, եթե դուք փորձեք բազմազան դարձնել սեքսը միայն այն պատճառով, որ այդպես «պետք» է հարաբերությունների կամ զուգընկերոջ համար, ոչինչ էլ չի ստացվի։ Դուք անձամբ պետք է ցանկանաք նոր զգացողություններ ու առասպելական հաճույք ստանալ։