«Եվրատեսիլ 2014». Արամ MP3-ի փորձի առաջին կադրերը Դանիայում

15:00   28 ապրիլի, 2014

Եվրատեսիլի հայկական պատվիրակությունը ժամանել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագեն: Օդանավակայանում Արամին MP3-ին սպասում էր դանիական DR հեռուստաընկերության նկարահանող խումբը: Արամին դիմավորելու էին եկել նաեւ հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր շատ ջերմ ընդունելության արժանացրին մեր պատվիրակին:

Արդեն այսօր Արամն անցկացրել է իր առաջին փորձը մրցույթի համերգասրահում, որի առաջին կադրերը ներկայացնում ենք ստորեւ։

«Եվրատեսիլ» երգի մրցույթը մեկնարկելու է Կոպենհագենում, մայիսի 6-ին: Արամը ելույթ է ունենալու նույն օրը, առաջին կիսաեզրափակչում, առաջին համարի ներքո:



© NEWS.am STYLE