Ինչպես սուրճի հիմքով փափկեցնող դիմակ պատրաստել

19:18   1 մայիսի, 2014

Սուրճը հիանալի ամրացնում է մազարմատները, կանխում մազաթափությունը, դրանք փափուկ, ենթարկվող է դարձնում եւ սուրճի երանգ հաղորդում։ Մազերի խնամքի մեջ սուրճը կանոնավոր օգտագործելու դեպքում նկատելիորեն կբարելավեք դրանց վիճակը, մազերն ավելի խիտ ու ամուր կդառնան։ Ի դեպ, այս վերաբերվում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց։ Առավել եւս, որ սուրճը հարմար է ցանկացած տեսակի մազերի համար։

Եվ այսպես, սուրճով փափկեցնող դիմակի բաղադրատոմս, որը ձեր մազերը փափուկ ու թավշյա կդարձնի։

Սրճային դիմակ պատրաստելու եղանակը

2-2.5 ճ/գ լուծվող սուրճի վրա 100 գրամ տաք կաթ լցնել։ Ավելացնել 1 ճ/գ մեղր եւ 1 ձվի դեղնուց։ Բոլոր բաղադրիչները լավ հարել եւ մի քանի կաթիլ վարդի կամ հասմիկի եթերայուղ ավելացնել։ Դիմակը քսել մազերին եւ թողնել 15 րոպե, այնուհետեւ տաք ջրով լվանալ:

Սրճային փափկեցնող միջոց պատրաստելու եղանակը

Այս գործողությունից հետո անհրաժեշտ է մազերը ցողել սրճային լուծույթով, որն այսպես է պատրաստվում.

3-5 թ/գ լուծվող սուրճի վրա մեկ բաժակ եռացրած ջուր լցնել եւ դանդաղ կրակի վրա 8-10 րոպե եփել։ Ստացված լուծույթը քամել եւ թողնել սառչի, այնուհետեւ մազերը դրանով ցողել։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE