Մըրայա Քերին մանուշակագույն դիետա է սկսել

12:44   29 ապրիլի, 2014

44-ամյա երգչուհի Մըրայա Քերին մանուշակագույն դիետա է սկսել: Ներկայում այն ամերիկյան ամենանորաձեւ եւ տարածված դիետան է:

Ըստ այս դիետայի, կարելի է ուտել՝ որքան ցանկանում ես, բայց միայն այն մթերքները, որոնք մանուշակագույն են կամ երանգով մոտ են այդ գույնին: Արեւմուտքում տարածված բազմազան տեսականին նիհարել ցանկացողների առջեւ լայն հնարավորություններ է բացում, քանի որ այնտեղ կարելի է ոչ միայն խաղող ու հապալաս գտնել, այլեւ մանուշակագույն կարտոֆիլ, ծաղկակաղամբ ու գազար:

Այս դիետան, շնորհիվ օգտակար հատկությունների, լայն ճանաչում է ձեռք բերում ամբողջ աշխարհում: Մասնագետների պնդմամբ, այս մթերքները պարունակում են անտոցիաններ ու հարուստ հակաօքսիդանտներ: Այս բաղադրիչները դանդաղեցնում են ծերացման գործընթացը, կանխում սիրտ-անոթային հիվանդությունները եւ հայտնի են իրենց էներգետիկ հատկություններով: Օրինակ՝ սալորը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, իսկ հապալասն ընդհանրապես գիտնականները գերհատապտուղ են անվանում. այն օգնում է բարելավել տեսողությունն ու հիշողությունը:

Սակայն դիետոլոգները պնդում են, որ պետք է օրվա ընթացքում ծիածանի բոլոր գույներով մթերքներ օգտագործել: Մասնագետները խորհուրդ չեն տալիս սնվել միայն մանուշակագույն մթերքներով, քանի որ կարծում են, որ այդ բավականաչափ հավասարակշռված սննդակարգ չէ:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty Images-ի, Alamy-ի, Deliciously Ela-ի



© NEWS.am STYLE