Ամառ 2014-ի նորաձեւ լողազգեստները

13:08   29 ապրիլի, 2014

Աղջիկներ, ուրախացե՛ք: Նորաձեւության տները մեկը մյուսի հետեւից սկսել են ներկայացնել առաջիկա սեզոնի լողազգեստները: Շուտով արձակուրդներ են եւ համաշխարհային նորաձեւության միտումներն արդիական են դառնում: Եվ այսպես, ի՞նչ լողազգեստներ են այս տարի հատկապես արդիական եւ ուշադրության արժանի:

Սկսենք նրանից, որ գալիք սեզոնին նորաձեւ են ընդհանուր լողազգեստները: Դրանց շարքում կարելի է հարմար ձեւ գտնել ցանկացած տեսակի կազմվածքի համար, իսկ նորաձեւ ապրանքանիշերը բազմաթիվ ձեւեր են առաջարկում. մինիմալիստականից, ինչպես Calvin Klein-ը, մինչեւ շքեղ ու նրբաճաշակ, ռոմանտիկ ծաղկային նկարով, ինչպես Maison Lejaby-ի հավաքածուում:

Առանձին լողազգեստներից գլխավոր հիթի կոչմանն է ձգտում բանդո մոդելը. կապիչների բացակայության շնորհիվ այս ձեւը շատ կանացի տեսք ունի, իսկ ուսերի գեղեցիկ գիծը ուշադրություն է գրավում: Նման մոդելներ կան Chiara եւ Huit ապրանքանիշերի նոր հավաքածուներում:

Ինչ վերաբերում է ծաղիկներին ու նկարներին. այս դեպքում թեմաների ցանկը սեզոնային փոփոխության չի ենթարկվում: Եվ այսպես, Marc & Andre ապրանքանիշի հավաքածուի լողազգեստները զարդարված են ծովաստղերով ու արեւադարձային բուսականությամբ, իսկ Freya ապրանքանիշում արեւադարձային գույները հիմնական թեմա են դառնում: Ծաղկավոր նախշերն առաջին տեղում են նաեւ Agogoa-ի հավաքածուում:

Չենք մոռանում նաեւ էթնիկ թեմատիկան: Gottex լողազգեստների շարքի դիզայներները հավանաբար ոգեշնչվել են աֆրիկյան մոտիվներով ու արեւելյան մշակույթով: Շրջագայության սիրահարներն այսպիսի էկզոտիկան հաստատ կգնահատեն:

Լողազգեստ ընտրելի ոճաբանները նաեւ խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել նաեւ դասական գծերին եւ պուտերին, դրանք հազվադեպ են կորցնում արդիականությունը: Այս ամառ նույնպես դրանք չեն շրջանցվել: Գծերը, որպես ծովային ոճի տարր, անփոփոխ կլինեն լողափային հավաքածուներում եւ պարտադիր չէ, որ սպիտակա-կապտավուն համադրությամբ լինեն: Օրինակ՝ Mango-ն ներկայացրել է վարդագույնի, սպիտակի, մուգ կապույտի եւ ավազի գույների համադրություն:

Եվ, վերջապես, այս սեզոնին շատ արդիական են նաեւ ռետրո ոճով պուտավոր լողազգեստներ: Հետաքրքիր տարբերակ է առաջարկել Lise Charmel ապրանքանիշը, որի դիզայներները շեշտադրել են սեւ-սպիտակ միախառնվող պուտերով աբստրակտ նկարները:

Beach Bunny Swimwear

Calvin Klein

Mango

Agogoa

Chiara

Freya


Gottex

Huit

Lise Charmel

Maison Lejaby


Marc & Andre

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE