Վրեժ Բիբերից ու Միրանդա Քերրից. Օռլանդո Բլումը հանդիպում է Սելենա Գոմեսի հետ

16:52   29 ապրիլի, 2014

Վրեժն ուտեստ է, որը պետք է սառը մատուցել: 2012 թվականին Ջասթին Բիբերը (այդ ժամանակ Սելենա Գոմեսի ընկերն էր) եւ Միրանդա Քերրը (Օռլանդո Բլումի արդեն նախկին կինը) սիրախաղ էին անում Victoria's Secrets-ի ամենամյա ցուցադրությանը: Այժմ հատուցման ժամը եկել է: 37-ամյա Օռլանդոյին եւ 21-ամյա Սելենա Գոմեսին միասին են տեսել: Պապարացիները նրանց միասին լուսանկարել են, այն էլ՝ ոչ առաջին անգամ:

2011 թվականՍելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը (վերեւում), Միրանդա Քերրը եւ Օռլանդո Բլումը(ներքեւում)

Գոմեսն իր համար ավելի տարիքով ու պատկառելի տղամարդ է գտել: Շշուկներն այն մասին, որ Գոմեսն ու Բլումը սիրավեպ ունեն, վերջերս են հայտնվել, սակայն փաստերը միայն հիմա հայտնվեցին: Daily Mail-ի փոխանցմամբ, օրերս սիրահար զույգը հայտնի հաղորդավար Չելսի Հենդլերի շոուին նույն մեքենայով է ժամանել: Նրանք նաեւ միասին են հեռացել, բայց մինչ այդ որոշել են նստել մայթեզրին ու ծխել: Այստեղ էլ նրանց նկատել են ամենուր շրջող պապարացիները: Տեսնելով տեսախցիկները՝ Սելենա Գոմեսը, մտահոգվելով լավ դաստիարակված աղջկա իր վարկանիշի համար, արագորեն դեն է նետել ծխախոտը, վերցրել կողքին դրված սուրճի բաժակն ու թաքնվել ավտոմեքենայի մեջ, իսկ Բլումը հետեւել է նրան:



© NEWS.am STYLE