Առավոտյան թեսթ. որքանով են ամուր ձեր նյարդերը

10:11   2 մայիսի, 2014

Բարի լույս, երկիր: Եվ այսպես, մայիսյան տոներ են եւ իսկական ժամանակն է պարզելու, թե ինչ վիճակում է ձեր նյարդային համակարգը:

Հնարավոր է՝ նկատել եք, որ ավելի գրգռված եւ տպավորվող եք դարձել: Իսկ այդ բացասաբար է ազդում ձեր նյարդային համակարգի վրա՝ քայքայելով առողջությունը: Թե որքան զուսպ կարող եք լինել եւ վերահսկել կոնֆլիկտային իրավիճակները, ցույց կտա այս թեսթը: Առաջարկվող հարցերին պատասխանեք «այո» կամ «ոչ»:

Հարցերը

1. Հեշտությա՞մբ եք տխրում:

2. Դժվարությա՞մբ եք թուլանում:

3. Հաճա՞խ է ձեզ անհանգստացնում անքնությունը:

4. Անքնության դեմ դեղահաբեր ընդունո՞ւմ եք:

5. Որեւէ հիվանդություն ունե՞ք, որը սթրեսի արդյունքում գլուխ է բարձրացնում:

6. Խուճապի նոպաներ ունենո՞ւմ եք:

7. Անհանգստանո՞ւմ եք, թե ինչ են ձեր մասին մտածում շրջապատում:

8. Անհանգստանո՞ւմ եք փողի համար:

9. Հեշտությա՞մբ եք շփոթվում:

10. Ձեզ կաշկանդված համարո՞ւմ եք:

11. Հաճա՞խ եք ցնցվում հեռախոսազանգից:

12. Ձեր առողջության համար անհանգստանո՞ւմ եք:

13. Կարծում եք, որ շատ պարտականություններ ունե՞ք:

14. Մանրուքների համար անհանգստանո՞ւմ եք:

15. Խցանումները ձեզ գրգռո՞ւմ եք:

16. Մթությունից վախենո՞ւմ եք:

17. Երբ անհանգստանում եք, ձեր ձայնը դողո՞ւմ է:

18. Երբեւէ հանգստացնող դեղամիջոցներ ընդունե՞լ եք:

19. Ամեն ինչ մի կողմ նետելու ցանկություն ունեցե՞լ եք:

20. Հակվա՞ծ եք անհանգստության:

21. Հաճա՞խ եք հուզվում:

22. Հեշտությա՞մբ եք կարմրում:

23. Հաճա՞խ եք տխրում անհաջողությունից:

24. Անհանգստանո՞ւմ եք հյուր գնալիս, երեկույթների մասնակցելիս եւ այլն:

25. Տխրո՞ւմ եք, երբ ձեզ վրա ծիծաղում են:

26. Աղմուկը ձեզ բարկացնո՞ւմ է:

27. Ձեզ դո՞ւր է գալիս նոր մարդկանց հետ ծանոթանալը:

28. Տարբեր պահանջները ձեզ բարկացնո՞ւմ են:

29. Քնելուց առաջ մի քանի անգամ ստուգո՞ւմ եք, արդյո՞ք դուռը փակ է:

30. Շա՞տ ժամանակ եք ծախսում որեւէ տոն, ընդունելություն կամ այլ միջոցառում նախապատրաստելու համար:

Հրահանգներ

Յուրաքանչյուր «այո» պատասխանի համար նախատեսված է 1 միավոր, «ոչ»-ի համար՝ 0 միավոր:

Թեսթի արդյունքները

20-30 միավոր - դուք հավասարակշռված չեք եւ հեշտությամբ բորբոքվում եք:

10-20 միավոր - դուք փոքր-ինչ դյուրագրգիռ եք:

5-10 միավոր - դուք ամենեւին դյուրագրգիռ չեք:

5 միավորից պակաս – ձեր հանգստությանը միայն նախանձել կարելի է:

Աղբյուրը՝ testio.ru



© NEWS.am STYLE