VARDA. «Ես ամենահամեստ հագնված կինն էի միջոցառմանը, որտեղ հավաքվել էին Հայաստանի ամենաազդեցիկ կանայք»

12:16   30 ապրիլի, 2014

Պարուհի եւ երգչուհի VARDA-ն դարձել է TheNorDar արտ-ամսագրի PUBLIC TALK տեսահաղորդման հյուրը (հայ-ուկրաինական նախագիծ):

VARDA-ն պատմել է դժվար մանկության, ինքնակրթության, ծնողների հետ հարաբերությունների, հայկական արմատների եւ դաղստանցի սիրելիի մասին:

«Ես շատ էի հուզվում Երեւան այցելության ժամանակ: Երկար պատրաստվում էի, մանրակրկին ընտրում զգեստապահարանս: Սակայն զարմացած էի հայերի նորմալ արձագանքից: Ես պատիվ ունեցա մասնակցելու Lady Private Club for Luxury Magazine միջոցառմանը, որտեղ հավաքվել էին Հայաստանի ամենաազդեցիկ կանայք: Ես ամենահամեստ հագնված կինն էի»,- նշել է պարուհին:



© NEWS.am STYLE