Այսօր Ջազի միջազգային օրն է. սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին հանդես կգա Երեւանում

15:03   30 ապրիլի, 2014

Այսօր՝ ապրիլի 30-ին, աշխարհը տոնում է Ջազի միջազգային օրը։ 2011 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված որոշմամբ ջազի սիրահարները ուրախանալու եւ սիրելի երաժշտությունն ունկնդրելու եւս մեկ հնարավորություն ունեն։ Աշխարհի տարբեր անկյուններում այդ օրը կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ եւ համերգներ։ Երեւանն էլ բացառություն չէ։

 

Ապրիլի 30-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է Հայաստանի Պետական Կամերային նվագախմբի համերգը` «Անմոռանալի Բիթլզ» խորագրով: Առաջին անգամ Հայաստանում կհնչեն լիվերպուլյան հանրահայտ քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի եւ սաքսոֆոնի համար:

Կհնչի նաեւ «Կեսգիշերին» պոպուրին, որտեղ ընդգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի եւ Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:Կամերային նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Իտալիայից:



© NEWS.am STYLE