Յան Գիլանին շնորհվել է «Հայերի բարեկամ» կոչումը

16:55   30 ապրիլի, 2014

Աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի վոկալիստ Յան Գիլանն արժանացել է «Հայերի բարեկամ» կոչմանը։ Ինչպես հաղորդում է խմբի պաշտոնական կայքը, երաժշտին կոչումը կշնորհվի Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի կողմից։

Յան Գիլանը նման կոչման է արժանացել Գյումրիի N 6 երաժշտական դպրոցի կառուցման աշխատանքներին մասնակցելու համար։

Մրցանակը երգչին կհանձնվի մայիսի 2-ին՝ Նյու Յորքում, Արեւելյան թեմի 112-րդ ամենամյա հավաքի ընթացքում։



© NEWS.am STYLE