Ի գիտություն աղջիկների. մեղրով դիմակ-շամպուն՝ մազերի ծավալը վերադարձնելու համար

20:04   3 մայիսի, 2014

Ամռանը մազերը ենթարկվում են արեւի եւ աղի կամ քլորացված ջրի վնասակար ազդեցությանը։ Ձմռանը դրանց վրա ազդում է ջեռուցվող տարածքների չոր օդը, իսկ գլխարկ հագնելու դեպքում ճարպագեղձերը սկսում են ուժգնորեն աշխատել, ինչի արդյունքում մազերն արագ յուղոտվում են։

Ժամանակն է տնային կոսմետիկայի, որը խոնավեցնում ու սնուցում է թույլ մազերը։ Բարակ մազերն արագ կորցնում են ծավալը։ Արդեն կեսօրին, որպես կանոն, սանրվածքը կորցնում է իր տեսքը։ Լաքերը, գելերն ու այլ ֆիքսող միջոցներն օգնում են ավելի երկար պահպանել դրանց տեսքը, բայց, ավաղ, դրանց ամենօրյա օգտագործումը միայն վատթարացնում է մազերի վիճակը։ Ի՞նչ անել։

Մազերին խիտ տեսք ու ծավալ հաղորդելու, ինչպես նաեւ արմատներն ամրացնելու հարցում կօգնի աղով, մեղրով ու կոնյակով դիմակ-շամպունը։

Անհրաժեշտ բաղադրիչները

1 բաժակ խոշոր աղ;

1 բաժակ կոնյակ;

1 բաժակ հնդկաձավարի կամ լորենու մեղր։

Խառնել դիմակի բոլոր բաղադրիչները, ստացված զանգվածը լցնել տարայի մեջ, փակել եւ 14 օր դնել մութ ու սառը վայրում։

Դիմակը քսել մազերին, գլուխը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով եւ մեծ տաք գլխաշորով։ 1.5 ժամ անց մազերը լվանալ առանց շամպունի։

Այս հրաշալի տնային միջոցով երկշաբաթյա բուժումից հետո հնարավոր չի լինի ճանաչել սեփական մազերը, ձեր սանրվածքն ընկերուհիների նախանձի առիթ կարող է դառնալ։ Հաճելի ու արդյունավետ գործողություններ։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE