ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ Happy երգի հայկական տարբերակի մասին. «Հայերը երջանիկ են Հայաստանում»

12:09   1 մայիսի, 2014

Ապրիլի սկզբին համացանցում Ֆարել Ուիլյամսի Happy երգի նոր հոլովակն էր հրապարակվել: Աշխարհի բազմաթիվ քաղաքներում երգչի այդ հիթի սեփական տարբերակն են նկարահանում: Բացառություն չէ նաեւ Երեւանը:

Երեւանյան հոլովակում նկարահանվել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Արամ MP3-ը եւ այլ հայտնիներ: Մեզ հաջողվեց զրուցել ամերիկացի դիվանագետի հետ, ով մեկնաբանեց հոլովակում իր մասնակցությունը:

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հայերը սիրում են Հայաստանը, սիրում են Երեւանը եւ երջանիկ են իրենց հայրենիքում: Երբ հոլովակի կազմակերպիչները մեզ հետ կապ հաստատեցին, ես համաձայնեցի մասնակցել նախագծին եւ ուրախ եմ դրա համար: Հրաշալի էր, բացի այդ, ես կարծում եմ, որ այդ շատ կարեւոր էր»:



© NEWS.am STYLE