Անժելա Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մաշա Մնջոյանը եւ այլք՝ Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին (ֆոտո)

11:34   1 մայիսի, 2014

Երեկ՝ ապրիլի 30-ին, Կասկադ համալիրում ջազի սիրահարները նշում էին  Ջազի միջազգային օրը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այդ օրը նշվում է  բացօթյա համերգային ծրագրով:

Կասկադ համալիրին հարակից տարածքում կազմակերպված հերթական բացօթյա համերգը մեկտեղել էր ջազի հազարավոր սիրահարների:

 
Համերգին ծրագրին մասնակցեցին Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության նվագախումբը, ջազմեններ Խաչիկ Սահակյանի, Գարիկ Սարիբեկյանի խմբերը եւ շատ ու շատ ուրիշներ:
Երեկոյի ընթացքում հնչեց ոչ միայն հայկական, այլեւ  համաշխարհային լավագույն ջազային կատարումներ:


 Նշենք, որ ջազն ի հայտ է եկել 19-րդ դարեվերջին 20-րդ դարեսկզբին որպես աֆրիկյան եւ վրոպական մշակույթների սինթեզ եւ առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձեւ, որը միավորում է ռասաներն ու ազգությունները, վերացնում սահմանները մարդկանց եւ պետությունների միջեւ:



 Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը


© NEWS.am STYLE